Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում։ Այսօր՝ օգոստոսի 20–ին, ժամը 12։40-ի սահմանում, Հասրաթյան փողոցում «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց բախվել են Opel Astra եւ Mitsubishi Grandis մակնիշի ավտոմեքենաները։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Վթարի հետեւանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։

Վարորդներին եւ վիրավորին առաջինն օգնության են հասել «Ֆլեշ» բենզալցակայանի աշխատակիցները, ովքեր գլխիվայր շրջված Opel-ը շրջել են եւ մեջից հանել վարորդին։

Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորի ինքնությունը։

Նշված հատվածում պարեկները ուժեղացված ծառայություն են կատարում, քանի որ ճանապարհի որոշ հատված փակվել է։