Երևանում Թամանյանի արձանի դիմացից այսօր մեկնարկեց ընդդեմ գենդերային այլասերության երթ, որի մասնակիցները ՀՀ կառավարությունից պահանջում են հետ կանչել գենդերային հավասարության մասին օրենքը:

Ակցիային է միացել նաև «Նոր մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, ով վերջերս հայտնի է դարձել իր մի քանի սկանդալային հայտարարություններով,  որ ինքը չի հարգում այն աղջիկներին, որոնք 26 տարեկանից հետո սեռական կյանքով չեն ապրում:

Ակցիայի մասնակիցները վռնդում են նրան և պահանջում են, որպեսզի նա լքի տարածքը: Նրանք տարբեր վիրավորանքներ են հնչեցրել երիտասարդ կին քաղաքական գործչի հասցեին:

Մանրամասն կարող եք դիտել Առաջին լրատվականի տեսանյութում