Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է ՈՒԵՖԱ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի եզրափակիչ փուլը։

Կիսաեզրափակիչ առաջին խաղում հանդիպել են «Բենֆիկան» ու «Պալման»։ Հանդիպումն ավարտվել է 4։4 հաշվով՝ 11 մետրանոց հարվածաշարից հետո։

Այս րոպեներին տեղի է ունենում «Բարսա»-«Սպորտինգ» հանդիպումը։