Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիհորյանը:

Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին:

ԵԿՄ նախագահը լրագրողների հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի վերջին ակտիվացմանը, նշեց. «22 տարի սահմանին միշտ էլ ակտիվ է եղել, իսկ դուք մենակ վերջին դեպքերի մասին եք խոսում: Միշտ էլ տենց ա եղել, լավ չի, որ գյուղացին չի կարողոնում իր հողը մշակի, սահմանի վրա ապրի»:

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Մանվել Գրիգորյանին էին մոտենում քաղաքացիները և տարբեր հարցերով զրուցում էին նրա հետ: Սակայն վերջինիս հետ զրույցում մի կին գեներալին ասել է.

«Ես իմ տղային չեմ ուղարկի ծառայության»:

Ի պատասխան կնոջը, Մանվել Գրիգորյանն ասաց.

«Դու մի ուղարկի, ես իրա տեղը կծառայեմ»:

Գեներալը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին, ասելով,  որ չի ցանկանում փչացնել իր այս «քաղցր» տոնը:

 

YerevanNews.am-ի տեսանյութը՝ քիչ ավելի ուշ