Քիչ առաջ «Եռաբլուր» զինվորական պանթեոն է այցելել ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԵԿՄ նախագահ Մանվել Գրիհորյանը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, Մանվել Գրիգորյանը ծաղիկներ դրեց զոհված ազատամարտիկների շիրիմներին:
ԵԿՄ նախագահը լրագրողների հետ զրույցում խոսելով ադրբեջանական կողմի վերջին ակտիվացմանը, նշեց. «22 տարի սահմանին միշտ էլ ակտիվ է եղել, իսկ դուք մենակ վերջին դեպքերի մասին եք խոսում: Միշտ էլ տենց ա եղել, լավ չի, որ գյուղացին չի կարողոնում իր հողը մշակի, սահմանի վրա ապրի»:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում Մանվել Գրիգորյանին էին մոտենում քաղաքացիները և տարբեր հարցերով զրուցում էին նրա հետ: Սակայն վերջինիս հետ զրույցում մի կին գեներալին ասել է.
«Ես իմ տղային չեմ ուղարկի ծառայության»:
Ի պատասխան կնոջը, Մանվել Գրիգորյանն ասաց.
«Դու մի ուղարկի, ես իրա տեղը կծառայեմ»:
Գեներալը հրաժարվեց պատասխանել լրագրողների մյուս հարցերին, ասելով, որ չի ցանկանում փչացնել իր այս «քաղցր» տոնը:
YerevanNews.am-ի տեսանյութը՝ քիչ ավելի ուշ