Արդեն նշել էինք, որ վաղ առավոտյան ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ «Եռաբլուր» զինվորական պանթեոն էին այցելել ՀՀ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը զինվորական պանթեոն այցելելուն պես անմիջապես ձեռքով բարևեց և իր շնորհավորական խոսքն ասաց զոհված ազատամարտիկների ծնողներին և ընկերներին:

Նախարարը զրուցելով նրանց հետ հայտնեց, որ հունվարի 31-ին հատուկ ընդունելություն է կազմակերպելու՝ զոհված ազատամարտիկների ծնողների համար:

Նախարարը խոստացավ լսել նրանց բոլորի խնդիրներն ու հնարավորության սահմաններում օգնել բոլորին: