Ջորջինա Ռոդրիգեսը Փարիզի Նորաձեւության շաբաթվա ընթացքում՝ Vetements-ի աշուն-ձմեռ 2024-2025 ցուցադրության ժամանակ քայլելիս հարգանքի տուրք է մատուցել իր սիրելիին՝ աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին:

ezgif.com-avif-to-jpg-converter (22).jpg (58 KB)

Նա հագել էր կարմիր զգեստ, որի վրա գրված էր «յոթ» համարը, իսկ կրծքին՝ սիրեցյալի անունը։

2-ezgif.com-avif-to-jpg-converter (10)-1.jpg (57 KB)

39-ամյա Կրիշտիանուն յոթերորդ համարի մարզաշապիկը կրում էր «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրած իր սկզբնական տարիներին, ինչը շարունակել էր նաեւ «Ռեալում» եւ «Յուվենտուսում»:

1-ezgif.com-avif-to-jpg-converter (17).jpg (68 KB)

Իսկ Ջորջինան որոշել է այս կերպ հարգանքի տուրք մատուցել նրան՝ կրելով մինչեւ հատակը հասնող վառ կարմիր զգեստ։ Հագուստն այնպես էր արված, ասես մարզիկի ստորագրությամբ լիներ: