Այսօր առավոտյան Գերմանիայի հիվանդանոցներից մեկում, մահացել է ՄԱԿ-ի աշխատակիցներից մեկը: Մահվան պատճառը մեծ տարածում գտած Էբոլա վիրուսն է: Էբոլան Հարավային Աֆրիկայում արդեն 4000 մարդու մահվան պատճառ է դարձել,-այս մասին տեղեկացնում է BBC-ին:

Ավելի շատ զոհեր են գրանցվել Լիբերիայում, Գվինեայում և Նիգերիայում: Առողջության համաշխարհային կազմակերպությունը վիրուսի տարածումը ծանր իրավիճակ է համարել ու նշել, որ այն առողջապահական մեծ խնդիր է հանդիսանում:

Հիշեցնենք, որ Էբոլայի համաճարակից խուսափելու համար ամերիկյան և մի շարք այլ երկրների  իշխանություններ օդանավակայաններում խիստ հսկողություն են սահմանել: