Մայիսի 10-ին, ժամը 13-ի սահմաններում Իջևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մարզի Ազատամուտ գյուղի բնակիչ, պայմանագրային զինծառայող, շարքային, 1973 թ. ծնված Արմեն Սամվելի Գյոզալյանը: «Նա հրազենային վիրավորում է ստացել Բերքաբեր գյուղի սահմանագոտում: Ադրբեջանական գնդակը դիպել է նրա ձախ ուսագոտու և ձախ նախաբազկի վերին երրորդականի շրջանում, պատճառելով ոսկրային կոտրվածքներ՝ թիակի կողմից դուրս է եկել: Արնահոսություն կա մոտը, Երևանի հոսպիտալում է հիմա, փորձում են դադարեցնել արյունահոսությունը, որ կարողանան վիրահատել»,- սրտացավությամբ այս մասին YerevanNews.am-ին փոխանցեց Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը:

Ըստ գյուղապետի՝ Սամվելը գնդակը շեղելու նպատակով թեքվել է և բարեբախտաբար սրտին չի կպել: Գյուղապետի փոխանցմամբ տղան մոտ 9 տարի է պայմանագրային զինծառայող է, վիրավորի եղբայրը ևս: Հրաշալի տղաներ են, հրաշալի ընտանիքից: 

Իսկ, թե ինչպես է իրավիճակը սահմանում, կրակոցներ կան՞... գյուղապետը սրտացավորեն ասաց. «Միշտ էլ կրակում են, մանավանդ Բերքաբեր գյուղի ուղությամբ, ճիշտ է, այս երկու օրը չեն կրակում, բայց մի քանի օր առաջ կրակում էին, թշնամին չի հանգստանում, 5 զոհ եթե մենք ենք տալիս, 14-ը թշնամին է տալիս, բայց նրա 14-ը չի հանգստացնում մեզ, թող խաղաղություն լինի, ափսոս են մեր տղերքը»-իր ցավն ու մտահոգությունը այսպես կիսեց գյուղապետը: