ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը անդրադառնալով հունիսի 7-ին կայացած ընտրություններին՝ հայտարարեց, որ կիրակի օրը կայացած ՏԻՄ ընտրություններում ընտրախախտումներ են եղել:

Բիշարյանը հղում էր արել «Ժողովուրդ» օրաթերթին, որտեղ գրված է, որ Ալավերդիում, Աբովյանում, Արտաշատում տեղի ունացած ընտրությունների ժամանակ խախտումներ են եղել, օրինակ՝ Ալավերդիում 3 հազար մարդ ավել է քվեարկել։

«Հենց այս պատճառով պահանջում եմ, որպեսզի օրենքի փոփոխություններում ներառվի ընտրողների ցուցակների հրապարակում»,- ասել էր Բիշարյանը։

 Հաշվի առել եք պլաստիկ քարտե՞րը մենք ընտրական օրենսգիրք ենք խախտում, իսկ ո՞վ պետք է սրա մասին մտածի,- ասաց պատգամավոր Հ. Բիշարյանը:  

Շարմազանովը անդրադառնալով Բիշարյանի հայտարարությանը՝ հայտարարեց. «Ես այն քաղաքացիներից մեկն եմ, որ կիրակի օրը մասնակցել է ՏԻՄ ընտրություններին: Ալավերդու բնակիչ եմ, մասնակցել եմ ընտրություններին, եթե իմ հարգարժան գործընկերոջ ներկայացրած փաստերը նույն ձև են Արտաշատի ու Աբովյանի հետ կապված, ինչպես Ալավերդիում, ուրեմն ես պարտավոր եմ և՛ իմ ընտրողներին, և՛ հայրենակիցներին ասել փաստերով:

Ալավերդիում որևէ մեկը պլաստիկ քարտերով չի ընտրել, ընտրությունը եղել է անձնագրերով, ես՝ Էդուարդ Շարմազանովս, նվաստս, մասնակցել եմ ընտրություններին իմ սովորական անձնագրով»,- ասաց նա:

Շարմազանովը բացահայտ ստում է:  YerevanNews.am-ը ներկա է գտնվել Ալավերդում կայացած ընտրություններին՝ արձանագրելով խախտումներ: 

Կից ներկայացնում ենք տեսանյութ և լուսանկարներ, որտեղ բացահայտ է, որ մարդիկ ընտրում են պլաստիկ-կենսաչափական անձնագրով: Եվ դեպքերը անհամար էին: Այո՛, որքան էլ թույլատրելի լինի օրենքով, բայց սա առիթ է տալիս բազմաթիվ կեղծարարությունների: Եթե անձնագրում ընտրելուց հետո պարտադիր կնիք է դրվում, որ անհատը 2-րդ անգամ չընտրի՝ խախտելով կարգը, ապա կենսաչափական անձնագրում կնիք չի դրվում: Եվ դա հանդիսանում է խախտումները հեշտացնելու 1-ին նախապայման: