Bloomberg-ի փորձագետները ներկայացրել են 10 ազգային արժույթներ, որոնք մոտակա ժամանակ հնարավոր է արժեզրկվեն, որի պատճառն է օգոստոսի 11-ին Չինաստանի յուանի թուլացման որոշումը։

Ցուցակում տեղ են գտել՝ թուրքմենական մանաթը, տաջիկական սոմոնին, ղրղզական սոմը, եգիպտական ֆունտը, թուրքական լիրան, նիգերիական նայրան, Գանայի սեդին, զամբիական կվաչան, մալայզիական ռինգիտը և հայկական դրամը:

Արժույթը վերջին տարում արդեն իսկ կորցրել է իր արժեքի 15 տոկոսը և այդ գործընթացը, հավանաբար, շարունակություն կունենա: Պատճառը տնտեսական սերտ կապերն են Ռուսաստանի հետ, որտեղ արժեզրկվում է ռուբլին, Հայաստանի առևտրաշրջանառության քառորդ մասը հենց Ռուսաստանին է ընկնում, նշված է՝ կայքում հայկական դրամին վերաբերյալ հատվածում: