Հայազգի սիրված դերասան Արմեն Ջիգարխանյանը տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ-ից, նա տեղափոխվել է Մոսկվայի Սկլիֆոսովսկիի անվան շտապօգնության ինստիտուտի սրտաբանական բաժնի վերակենդանացման բաժանմունք: 

Հիվանդանոցից հայտնել են, որ դերասանը պառկած է սրտաբանական բաժնում, ինֆարկտով հիվանդների վերակենդանացման բաժանմունքում: