«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին 500-րդ հաղթանակն է տարել կատալոնական ակումբի կազմում։ Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում Կիկե Սետիենի գլխավորած թիմը 5։0 հաշվով հաղթել էր «Լեգանեսին» եւ դուրս եկել հաջորդ փուլ։ Արգենտինացի հարձակվողը 710-րդ հանդիպումն է անցկացրել «Բարսելոնայում»։

Նա դարձել է դուբլի հեղինակ՝ խփելով 499-րդ եւ 500-րդ գոլերը իսպանական մրցաշարերում՝ երկրի առաջնություն, գավաթի եւ սուպերգավաթի խաղարկություններ։

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի գավաթ, 1/8 եզրափակիչ

«Բարսելոնա» - «Լեգանես»՝ 5:0

Անտուան Գրիզման, 4, Կլեման Լանգլե, 27, Լիոնել Մեսի, 59, 89, Արթուր Ռամոս, 77