«Արարատ-Արմենիան» վերջին մարզումն է անցկացրել Սլովենիայի չեմպիոն «Ցելյեի» դեմ Եվրոպայի լիգայի որակավորման երրորդ փուլի հանդիպումից առաջ:

Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը ներկայացրել է նախախաղային մարզման ֆոտոռեպորտաժը:


«Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին Ավանի ֆուտբոլի ակադեմիայում և կսկսվի ժամը 18:00-ին: Հանդիպումը կսպասարկի Շոտլանդիան ներկայացնող մրցավարական անձնակազմ՝ Ջոն Բիթոնի գլխավորությամբ: Այս դիմակայության հաղթողը Եվրոպայի լիգայի որակավորման վերջին փուլում տանը կմրցի Սերբիայի չեմպիոն «Ցրվենա Զվեզդայի» հետ:


Հիշեցնենք, որ «Արարատ-Արմենիան» եվրագավաթներում պայքարը սկսել էր Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլից, որտեղ լրացուցիչ ժամանակում նվազագույն հաշվով պարտվել էր Կիպրոսի «Օմոնիային» և պայքարը շարունակում է Եվրոպայի լիգայում: Եվրոպայի լիգայի որակավորման երկրորդ փուլում Հայաստանի գործող չեմպիոնը տանը լրացուցիչ ժամանակում 4:3 հաշվով հաղթել էր Լյուքսեմբուրգը ներկայացնող «Ֆոլային»:

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում «Ցելյեն» 3:0 հաշվով տնային հաղթանակ է դարձել իռլանդական «Դունդալկի» նկատմամբ, իսկ հաջորդ փուլում տանը 1:2 հաշվով պարտվել է նորվեգական «Մոլդեին»:

Այս մրցաշրջանում եվրագավաթների որակավորման փուլերի դիմակայություններն անցկացվում են մեկ խաղով:

 

☑️| Պատրաստ ենք վաղվա կարևոր հանդիպմանը: ➡️ Վերջին մարզումը «Արարատ-Արմենիա» - «Ցելյե» խաղից առաջ: #MatchDayTomorrow #ԱրարատԱրմենիա #ՀայկականՖուտբոլ #AraratArmenia

Posted by FC Ararat-Armenia on 2020 թ. սեպտեմբերի 23, չորեքշաբթի