Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտին մոտեցող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի անհատական գավաթի խաղարկության վերջին մրցումային օրը մեդալի համար կպայքարեն Հայաստանի 2 ներկայցուցիչներ՝ Ռիո-2016 Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, Եվրոպական խաղերի հաղթող, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Դեկտեմբերի 13-ին պայքարի մեջ մտած Արթուր Ալեքսանյանը որակավորման փուլում վիճահարույց մրցավարության պայմաններում 1։5 հաշվով պարտվել էր ռուս Մուսա Եվլոևին, որը նվաճել է եզրափակիչի ուղեգիր: Միակ սփոփիչ գոտեմարտում գյումրցի ըմբիշը կգոտեմարտի բուլղարացի Կիրիլ Միլովի հետ, իսկ հաղթանակի դեպքում բրոնզե մեդալը կվիճարկի իրանցի Մոհամադհադի Սարավիի հետ: