«Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսին կատալոնական ակումբից դեռ պաշտոնական առաջարկ չի ստացել գործող պայմանագիրը երկարաձգելու վերաբերյալ, տեղեկացնում է Marca-ն:

«Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան ու արգենտինացի հարձակվողի հայրը քննարկում են այդ հարցը, սակայն խոսակցություններից այն կողմ ոչինչ տեղի չի ունենում:

Հիշեցնենք, որ նախորդ ամռանը Մեսին ցանկանում էր հեռանալ «Բարսելոնայից», սակայն ակումբը բաց չթողեց նրան: Նրա գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2021թ. հունիսի 30-ին:

Այս մրցաշրջանում Մեսին «Բարսելոնայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 47 հանդիպում, դարձել 38 գոլի ու 14 գոլային փոխանցման հեղինակ: