Քաթարում մեկնարկած աշխարհի առաջնությունում նոյեմբերի 21-ին տեղի կունենա խմբային փուլի երեք հանդիպում։

A խմբի առաջին տուրի երկրորդ խաղը կանցկացնեն Սենեգալի եւ Նիդեռլանդների հավաքականները։


Խմբի առաջին խաղում նոյեմբերի 20-ին Քաթարի թիմը պարտվել էր Էկվադորին։

B խմբում կմրցեն Անգլիան ու Իրանը եւ ԱՄՆ-ն ու Ուելսը։

ԱԱ-2022. Խմբային փուլ, առաջին տուր

Նոյեմբերի 21

B խումբ. Անգլիա - Իրան՝ 17:00 (Երեւանի ժամանակ)

A խումբ. Սենեգալ - Նիդեռլանդներ՝ 20:00

B խումբ. ԱՄՆ - Ուելս՝ 23:00