Գերմանիայի առաջնության 16-րդ տուրում դեկտեմբերի 14-ին կկայանա «Հոֆենհայմ»-«Բորուսիա» հանդիպումը: Ըստ դորտմունդյան ակումբի թվիթերյան էջի, հանդիպմանը մեկնարկից կմասնակցի նաև Հենրիխ Մխիթարյանը: Մինչ խաղն անդրադարձ կատարենք Բորուսիայի վերջին խաղերին:
Նշենք, որ Բորուսիան արդեն 10 միավորով է զիջում առաջաար Բավարիային և կարծես թե զրկվել է չեմպիոն դառնալու հնարավորությունից, իսկ առաջնության վերջին չորս հադիպումներից երեքում պարտություն ենբ կրել:
«Բորուսիան» չորեքշաբթի օրը ՉԼ-ի վերջին տուրի շրջանակներում ծանր հանդիպում անցկացրեց Մարսելի Օլիմպիկի հետ և դժվարին խաղում հաղթանակ տոնելով` ապահովեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր:
Իսկ Հոֆենհայմն աչքի է ընկնում անկայուն պաշտպանությամբ և պետք է նշել, որ այս թիմի մասնակցությամբ խաղերում գրանցվում են ամենաշատ գոլերը: Սակայն պետք է հաշվի առնել նաև, որ ՉԼ-ի ծանր խաղից հետո, Բորուսիայի ֆուտբոլիստները քիչ ժամանակ են ունեցել ուժերը վերականգնելու համար: