Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» դարպասապահ Դավիդ դե Խեային հայտավորել է Չեմպիոնների լիգայի ցուցակում, այն դեպքում, երբ Վիկտոր Վալդեսը չի հայտավորվել:

Հիշեցնենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը դե Խեայի տեղափոխությունը Մադրդի «Ռեալ» ձախողվեց:

«Կարմիր սատանաների» ամբողջական հայտացուցակը հետևյալ տեսքն ունի.

Դարպասապահներ. դե Խեա, Ռոմերո, Ջոնսթոն:

Պաշտպաններ. Ջոնս, Ռոխո, Սմոլինգ, Շոու, Վարելա, Մաքնեյր, Դարմյան:

Կիսապաշտպաններ. Կարրիկ, Բլինդ, Յանգ, Հերերա, Փաուել, Վալենսիա, Ֆելլայինի, Շնայդերլին, Շվայնշտայգեր, Լինգարդ, Մատա, Պերեյրա:

Հարձակվողներ. Ուիլսոնը, Ռունի, Մարսիալ,Դեպայ: