Հայաստանի ֆուտբոլի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տեղափոխվում է իտալական «Ռոմա» ակումբ։ Այս մասին հայտնի է դարձել SkySport լրատվական կայքին

«Հենրիխ Մխիթարյանն այս առավոտ թռնում է Հռոմ՝ «Արսենալից» «Ռոմա» տեղափոխության գործարքն ավարտին հասցնելու համար»,- գրել է կայքի խմբագիրը։

Մխիթարյանի տեղափոխությանը հավանություն է տվել իտալական ակումբի գլխավոր մարզիչը, և «Ռոմայի» ղեկավարությունը որոշել է 1 տարվա պայմանագիր կնքել Հայաստանի հավաքականի ավագի հետ։