Թուրքիայի Ուրֆա քաղաքի տեղական հեռուստաընկերություններից մեկի հաղորդավարը եթերում հանդես է եկել այլատյաց ելույթով։ Նա, փորձելով արդարացնել Իդլիբում թուրքերի գործողությունները, Թուրքիայից չքվելու կոչ է արել այդ երկրում ապրող այլազգի քաղաքացիներին, այդ թվում՝ հայերին։

 

Կարող են լինել մարդիկ, ովքեր համարում են, որ այս երկիրն իրենց հայրենիքը չէ, այս ազգն իրենցը չէ։ Ահա նրանց համար հրաշալի հնարավորություն է ստեղծվել։ Քանի դեռ սահմանները բաց են փախստականների համար, դուք էլ կարող եք փախստականի կերպարանքի մեջ մտնել ու չքվել, հեռանալ էս երկրից։

Դուք կարող եք ասել․ ես այս երկրի զավակը չեմ, ես ռուսի թոռ եմ, գերմանացու որդի եմ, անգլիացու թոռ եմ, հայի վաստակ եմ․․․ կարող եք ասել։Եթե այդպես է, դարպասները ձեզ են սպասում, չքվեք, հեռացեք: Բոլորը թող չքվեն մեր երկրից», — եթերից հայտարարել է հաղորդավարը։