Ադրբեջանական տելեգրամյան ալիքներից մեկը կոչ է արել «դաս տալ» Արցախյան «Ավո» ֆուտբոլային ակումբի տղաներին։ Ակումբը ստեղծվել է Արցախի Մարտունիում։

Տելեգրամյան ալիքը գրել է «Ղարաբաղյան անջատողականների «Ավո» ֆուտբոլային ակումբը, որը ստեղծվել է Խոջավենդում (Մարտունի), պետք է ադրբեջանցի զինվորականները հիշեն այդ տականքների դեմքերը և նրանց «Ջուջուլարիմ» երգելու դաս տան»։

Բանն այն է, որ տղաները հանդերձարանից դուրս գալիս ոտքերը սրբել են ադրբեջանական դրոշի վրա և անցել։

Նշենք նաև, որ ադրբեջանցիները օրեր առաջ տեսանյութ էին տարածել, որտեղ վերջիններս հայկական դրոշը նետել էին գետին և անցնում էին վրայով։ Ֆուտբոլային ակումբի տղաների այս արարքը պատասխանն էր տարածվող տեսանյութի։

Աղբյուր՝ https://armdaily.am/?p=162048&l=am