Երեկ երեկոյան անհետ կորած զինծառայողների հարազատներից Արսեն Ղուկասյանը նոր մանրամասներ հայտնեց Աբովյանում զոհված զինծառայողների դիերի հայտնաբերման մասին:

Ղուկասյանը, արձագանքելով Առողջապահության նախարարության հայտարարություններին, հորդորեց առավոտյան հերքել տեղեկությունները՝ նշելով, որ տղաների մարմինների տեղը ծնողներից երկուսը շատ պատահական են իմացել, երբ գնացել են Աբովյանի մորգ: Այնտեղ ահավոր հոտ է եղել, ծնողները հարցուփորձ են արել ու նրանց ասել են, որ նկուղում սառնարան են սարքում: Դրա հատակը միայն երեկ է սիյաշկա արվել, իսկ տղաները եղել են +26 աստիճան ունեցող սենյակում:

Ղուկասյանը ժամանակ է տվել ԱՆ-ին հերքելու համար հայտարարությունը՝ նշելով, որ հակառակ դեպքում տեսանյութեր կհրապարակի: