ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ի պատասխան լրագրողների և քաղաքացիների հարցերի` վերահաստատում եմ ուղիղ եթերում բանավեճի իմ պատրաստակամությունը: Եթե պարոն Կոստանյանը փոշմանել է, թող ասի ուղիղ: Իսկ եթե ոչ, թող մեկ շաբաթ առաջ նախապես հայտարարի բանավեճի օրը, տեղը ժամը»: