«Մրրո» հայ ազգային երգարվեստի կենտրոնը ներկայացնում է՝ «Գութան» ազգագրական երգի պարի փառատոնը, որը եզակի է իր ձևաչափով և առաջինն է Հայաստանում: Փառատոնի նպատակը ներդրում ունենալն է ազգագրական երգի և պարի պահպանման գործում, նաև խթան է հանդիսանալու բազմաթիվ ազգագրական նորաստեղծ և երիտասարդ խմբերի համար, որպեսզի ճանաչում ունենան հասարակության լայն շրջանակներում:

Փառատոնը լինելու է ամենամյա և մեկնարկելու է սույն թվականի սեպտեմբերի 30-ին Կասկադի բացօթյա տարածքում: Միջոցառումն անվճար է լինելու: Բոլոր ցանկացողները կարող են մասնակցել:
Հեռ.՝ 093. 01-23-31