«Կինը չի սիրում շտապել», «կինը սիրում է շատախոսել»,  «կինը վախենում է բարձրությունից», «կինը որոշումներ չի կայացնում»: Այս և նմանատիպ շատ կարծրատիպեր գոյություն ունեն կնոջը բնութագրելու համար, որոնք սակայն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը:

ՀՀ Զինված ուժերում ծառայում են կանայք, որոնք կոտրում են նշված բոլոր կարծրատիպերը: Նրանք արի են, ամուր, ուժեղ և պատրաստ են պաշտպանելու հայրենիքը յուրաքանչյուր վայրկյան: