ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանությունը:
Նախաքննության ընթացքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել, որ 2011 թվականից անհայտ կորած համարվող կինն սպանվել է ՀՀ քաղաքացու կողմից։ Հարցաքննության ժամանակ քաղաքացի Գ.Խաչատրյանը հայտնել է Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեի սպանության մանրամասները։
Քրեական գործով կատարված քննչական փորձարարության ժամանակ Գ.Խաչատրյանը մատնացույց է արել սպանության, դիակի գտնվելու վայրը և նրա մատնանշված վայրում հայտնաբերվել է մարդու կմախք։Ըստ քրեական գործի նյութերի՝ Ֆրանսիայի քաղաքացի, 74-ամյա Մոնիկ Հարլեն՝ Գ.Խաչատրյանի հետ, 2011թ. դեկտեմբերի 12-ին Կասաբլանկա-Փարիզ-Երևան չվերթով ժամանել էր Երևան, իսկ Հայաստանի Հանրապետությունից նրա ելքի մասին տեղեկություններ չկային:
Դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազի կողմից 2012 թվականի հոկտեմբերի 9-ին հարուցվել էր քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Գ.Խաչատրյանը շահադիտական դրդումներով Մոնիկ Հարլեին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին Մարոկկոյից Կասաբլանկա-Փարիզ-Երևան թիվ 102 չվերթով վերջինիս հետ ժամանել է Հայաստան, մի քանի օր ապրել իր տանը, ապա դեղահաբերի միջոցով սպանել նրան, հափշտակել վերջինիս բանկային քարտերը և 2012 թվականի հունվարի 19-ին վերադարձել Մարոկկո: Այդ երկրի Մարաքեշ քաղաքում բնակվել է 74-ամյա կնոջ առանձնատանը, փորձել վերջինիս ֆինանսական բոլոր ակտիվների փոխանցում կատարել ինտերնետի միջոցով, սակայն 2012 թվականի մարտի 23-ին ձերբակալվել է Մարոկկոյի ոստիկանության կողմից և մեղադրվել խարդախության համար:
Երկու երկրների իրավապահ մարմինների միջև փոխհամագործակցության արդյունքում 2015 թվականի ապրիլի 15-ին մեղադրյալ Գ.Խաչատրյանը տեղափոխվել է Հայաստան։
Այս թեմայով
Նոր սկшնդալ. մերկ Լեյլա Ալիևшն խայտшռшկել է Ալիևների ընտանիքը
Ով է Միշոյի գեղեցկուհի զոքանչը
Տեսանյութ. Հայտնի է, ով է Պապիկյանի հարսանիքի քավորը
Թուրքիայում տիկտոկեր դատախազին հեռացրել են աշխատանքից (տեսանյութ)
Ադրբեջանցիները կոչ են արել իրենց զինվորներին «դաս տալ» արցախյան ֆուտբոլային ակումբի տղաներին
Ի՞նչ անհասկանալի նյութ է շաղ տալիս ու թափում ուղղաթիռը ՀՀ օդային տարածքում. Տեսանյութ
Ադրբեջանական ԶԼՄ-ները պնդում են. հայկական ԶՈՒ-ն որոշ դիրքերից հեռացել է` դրանք թողնելով ադրբեջանցիներին (տեսանյութ)
Ով է Կապանում քարոզարշավի ժամանակ բեմից ընկածը (Տեսանյութ)
Ադրբեջանցիները մեքենայով տապալում են Քարվաճառի լեռներում տեղադրված խաչը (տեսանյութ)
Տեսանյութ. Քանաքեռցի Տույի uպանnւթյան բացառիկ կադրերը
Տեսանյութ. Արսեն Սաֆարյանն առաջին անգամ խոսել է պատերազմի մասին
Կներես, որ չգրկեցի քեզ վերջին անգամ Կներես, որ տեսա սառած մարմինդ, անզարկ սիրտդ ու չխենթացա. Մնաս բարո՜վ, ես քեզ բաց եմ թողնում
Ադrբեջանցի ասկյաrնեrը թմրամիջոց են օգտագործում հարձակումից առաջ (Video)
Տեսանյութ. Մոմս ոչ մի ձև չէր վառվում, հանգում էր,ուզում էի աղոթեի չէր ստացվում
Ալեն Սիմոնյանն ու Հրաչ Հակոբյանը տժժում են Հունաստանի դիսկո ակումբենրից մեկում (Video)
Տեսանյութ. Նոր սկանդալ Ադրբեջանում: Լեյլա Ալիևան ներկայացել է «մերկ» շորով՝ խայտառակելով Ալիևների ընտանիքը
Կացնահարել են ինձ մեքենայում քնած և շառը գցել ինձ վրա․ Վահագն Սիմոնյան (Պոնչո)
Ադրբեջանցի զինծառայողը ներխուժել է Մարտակերտի տներից մեկը
Դարձյալ հայհոյանքներ և դարձյալ ծեծկռտուք Ազգային ժողովում։
Ինչպես Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ (տեսանյութ)
Տեսանյութ. Սեյրան Օհանյանը շիշը նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ
Զոհված զինծառայողի սիրելին 11-րդ հարկից իրեն ցած է նետել
Ինչպես են այրվում Թուրքիայի առողջարանները. հրդեհը լայն թափ է ստացել
Մարտական առաջադրանք կատարելուց հետո սառը գետնին քնած էր Աշխենը, նա վեց ամսեկան երեխային թողել էր ու մեկն էլ առաջնագիծ
Բացառիկ կադրեր Հայկ Սարգսյանի հարսանիքից
Ամենադիտված
Այսօր
Այս շաբաթ
Այս ամիս