Շենքի մուտքերից մեկի մոտ գետնի սալիկապատված հատվածը փլուզվել էր և խորը փոս էր առաջացել։ Հաջորդ օրը կոմունալ ծառայության աշխատակիցները փակել էին այն։ Երկու օր անց միայն, տեղի բնակիչները տարօրինակ ձայներ են լսել գետնի տակից և անհապաղ քանդել են սալիկները։ Եվ այնտեղ գտել սարսափահար ու սոված խեղճ կենդանուն։