Այս օրերին Ուկրաինայում նշում են Փարաջանովի «Մոռացված նախնիների ստվերները» ժապավենի 50-ամյա հոբելյանը: Ուկրաինական, խորհրդային ու համաշխարհային կինոպատմության եզակի ստեղծագործություն, ինչպես ասել է Էմիր Կուստուրիցան. «Աշխարհի ամենալավ ֆիլմը»: