Օրդֆիլմը և Հայասանի ազգային կինոկենտրոնը նկարահանել են լրագրող Նաիրա Փայտյանի «Լույս առանց աչքերի» ֆիլմը:

Այն մի փոքրիկ հրաշքի՝ հնգամյա աղջնակի մասին է, որը մոր աչքի լույսն է` բառի բուն իմաստով: Աղջիկը խնամում է կույր մորը: Դա չի խանգարում կնոջն աշխատել, վայելել կյանքի հաճույքները: Նրան օգնում է տեղաշարժվել ու ազատ գործել դուստրը, և աշխարհը տեսնում ու ընկալում է փոքրիկի աչքերով: