Չոր մարքեթինգ»՝ այսպես է կոչվում «Ռազմավարական բիզնես» կրթական և խորհրդատվական կենտրոնի համահիմնադիր, բիզնես թրեյներ Վահրամ Միրաքյանի գիրքը, որը ներկայացնում է մարքեթինգային 40 գործիք գործարարների, մարքեթոլոգների, ձեռներեցների և նաև այսպես կոչված ստարթափներ հիմնել ցանկացողների համար:

Փետրվարի 1-ից ԵՊՀ գիտաշխատող, մարքեթոլոգ, GG տաքսիի բիզնես տնօրեն Վահրամ Միրաքյանը կսկսի նաև համանուն խորագրով դասընթացների շարք, որի մասնակիցները հնարավորություն կունենան կիրառել գրքում նշված հմտություններն ու ուսումնասիրել հայ գործարարների հաջողության պատմությունները:

Հավելենք, որ դասընթացին մասնակցությունը վճարովի է: Գրանցվելու կամ մանրամասներին տեղեկանալու համար կարող եք դիմել կազմակերպիչերին: