Շատերիս տներում, սեղանի վրա առանց ուշադրության նետված են լինում լազեր պարունակող տարատեսակ իրեր։ Մեծահասակները դրանք թողնում են որտեղ ասես, իսկ երեխաները այն ընկալում են որպես խաղալիք։
Ծնողները շատ հաճախ չեն անհանգստանում. խաղալիքը հայտնի է, և, եթե վնասակար լիներ, ապա չէին վաճառի։
Բայց ահա, թե ինչումն է խնդիրը. խաղալիքը շատ էժան է, արտադրվում է Չինաստանում` բոլոր նորմերի խախտումներով և շատ հաճախ էլ շարքից դուրս են գալիս։ Այդ իսկ պատճառով, այն որպես խաղալիք օգտագործել չի կարելի։