Պատկերացրեք՝ որքան ցավալի է տարբեր բաներով լի աշխարհում ապրելը, որոնք չես կարող տեսնել: Սա Ջին Փուրդի անունով տղամարդու իրողությունն է, ում մասին պատմում է EnterTrain-ը: Նա ծնվել է Շտարգարդտի հիվանդությամբ, որով տառապողները կարողանում են տեսնել միայն առարկաների թեթև ուրվագծեր, ոչ ավելին: Ջինին ախտորոշել էին միայն 16 տարեկանում:Հետո նա հանդիպեց իր կյանքի սիրուն՝ Ջոյին, և նրանք ամուսնացան, տղա ունեցան: Ջինը շատ երջանիկ էր: Նրա միակ խնդիրն այն էր, որ նա չէր կարողանում տեսնել իր կնոջն ու երեխային: Մի անգամ Ջոյը հեռուստացույցով մի շոու էր դիտում, որի հերոսը Շտարգարդտի հիվանդությամբ տառապող կին էր:

Ծրագրի հաղորդավարները նրան օգնեցին տեսնել քրոջը, ում նա չէր տեսել ավելի քան 10 տարի: Նրանք կնոջը տրամադրեցին eSight՝ հեղափոխական ակնոց, որը տեսողական խնդիրներ ունեցող մարդկանց հնարավորություն է տալիս նորից տեսնել աշխարհը: Շոուն տեսնելով՝ Ջոյը ցնցված էր:

Նա ծրագրի ղեկավարներին նամակ գրեց՝ հուսալով, որ Ջինին աշխարհը տեսնելու նույնպիսի հնարավորություն կտան: Ջոյի խնդրանքը լսեցին, Փուրդի ընտանիքնին հրավիրեցին շոուին Նյու-Յորք: Երբ ակնոջը հագցրին Ջինի աչքերին, շոուի հնդիսատեսը չգիտեր՝ արդյոք տղամարդը ինչ-որ բան տեսավ: Նրա դեմքը կարծես քարացավ: Նայելով կնոջը՝ նա արտասանեց. «Նա գեղեցիկ է…»:

Հետո հույզերը պաշարեցին ամբողջ ընտանիքին, իսկ Ջինը փոքր երեխայի պես նայում էր շուրջը: Հետո շոուի հաղորդավարը հայտարարեց, որ իրենք Ջինին նվիրում են 15 000 դոլար արժողությամբ ակնոցը, և հիմա նա ամեն օր կարող է տեսնել իր կնոջն ու որդուն: 

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/16036