Աշխատանքից տուն գալով՝ EnterTrain-ի այս հոդվածի հերոսուհին տեսավ, որ ամուսինը տանը չէ: Նրա փոխարեն՝ կինը տեսավ էկրանի ճիշտ կենտրոնում կպցված սթիքեր:Ամուսինը կնոջը խնդրել էր տուն վերադառնալուց անմիջապես հետո միացնել հեռուստացույցը և լսել իր հաղորդագրությունը:

Նա չգիտեր, որ հնարամիտ ամուսինը սենյակում մի քանի տեսախցիկ էր տեղադրել, ինքն էլ թաքնվել էր մոտակայքում: Նա սիրելիին ասելու բան ուներ: Կինը հուզվելով՝ լսում էր ամուսնուն: Նա սկզբում իմացավ, որ ամուսինը վերջերս բավական կարևոր գործուղման էր գնացել:

Իսկ հետո պարզվեց, որ տղամարդը նրան հղիության յուրահատուկ թեստ տվեց: Կիը նույն օրը քիչ ավելի վաղ թեստ արեց, և ստուգումը սխալ ցույց տվեց: Պարզվեց՝ ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Համացանցում շատ են հոլովակներն այն մասին, թե իրենց ինչպես են պահում այդ լուրից ուրախացած ամուսինները:

Բայց մեր հերոսը որոշեց ինքը զարմացնել կնոջը: Թեստը, որը նա կնոջը նվիրեց, օգտվողին սխալի մասին հայտնում է՝ անկախ արդյունքից: Իսկ իրական արդյունքը համացանցով ուղարկվեց հնարամիտ ամուսնուն:

Միայն տես՝ ինչ բուռն հույզեր է ունենում կինը, երբ իմանում է, որ մայր է դառնալու:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/16171