Վերջին շրջանում հատում ծնունդ, կնունք, հարսանիքների համար գրված երգերը հայկական շոուբիզնեսում դարձել են սովորական երևույթ։

Երգիչ-եչգչուհիների մեծ մասը, մի կողմ թողնելով իրենց երաժշտական հիմնական ժանրը, ներկայացնում են այնպիսի երգեր, որոնց պահանջարկը մեծ է հայկական քեֆ-ուրախությունների ժամանակ։

Այդպիսի օրինակները բազմաթիվ են, թվարկելու կարիք չկա։ Եվ ահա, Սիլվա Հակոբյանն էլ, հետ չմնալով իր գործընկերներից ներկայացրեց Մարիաննա երգը; Երգի անունը, բնականաբար, խորհրդանշական է։

Մարիաննեյի փոխարեն կարող է լինել Լիաննա, Կարինե, Սվետլաննա կամ ցանկացած 3 վանկից բաղկացած անուն, և այն շատ տեղին կլինի այդ անվանակրի ծնունդին, կնունքին կամ նույնիսկ հարսանքին երգելու համար։