Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին արծաթե մեդալ նվաճեց ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում՝ ներկայացնելով Հայաստանը

Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը,մարտի 23-ին, ուժային եռամարտի Եվրոպայի գավաթում ներկայացրել է Հայաստանը և արժանացել արծաթե մեդալի։

Մրցույթին մասնակցել են 70-ից ավելի մարզիկներ, որն անցկացվել է Բելառուսում։

Հայաստանի հավաքականն առաջնությունում լավ արդյունքներ է գրանցել: 59 կգ քաշային կարգում ոսկե մեդալի է արժանացել Մանվել Գասպարյանը:

Պարգևատրվել են նաև 66 կգ Արմեն Մարտիրոսյանը՝ արծաթե մեդալ, 93 կգ Արայիկ Առաքելյանը ՝ արծաթե մեդալ, 105 կգ Հարութ Ավանեսյանը՝ բրոնզե մեդալ, 120 կգ Արկադյա Զաքարյանը՝ բրոնզե մեդալ։