«Նիկոլ Փաշինյանն, իմ կարծիքով, իր առաքելությունն ավարտել է։ Նա իր գործն արել է, ու մենք ասել ենք՝ դու արել ես մի բան, որի համար քո անունն արդեն գրվել է Հայոց պատմության մեջ։ Նրա նախաձեռնությունն ու առաքելությունն է եղել գլխավորել շարժում, որը տապալել է նախկին ռեժիմը»,- այսպիսի համոզմունք է հայտնել ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ կուսակցության BrightTalk օնլայն հաղորդման ժամանակ։
«Դրանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանն առավոտյան արթնանում է, նա այլևս բան չունի, այսինքն՝ տնտեսության մասնագետ չէ, պետական կառավարման մասնագետ չէ։ Ակնկալել, որ նա տնտեսությունը ոտքի է հանելու, միջազգային հարաբերություններում Հայաստանի խնդիրները լուծելու է՝ սխալ ակնկալիք է։ Նիկոլ Փաշինյանը մի գործ է արել, որով ամեն ինչ ասվել է։ Դրանից հետո նա պետք է ինչ-որ ձև գտներ և ներգրավեր մարդկանց, ովքեր ոչ թե քանդարարներ են, այլ նրանց, ովքեր կառուցողներ են»,-ասել է Մարուքյանը։

Առողջ ուժերի համախմբումն է ՀՀ զարգացման լոկոմոտիվը

Մեր նպատակն է ստեղծել այլընտրանքային համակարգ, որը կլինի Հայաստանի զարգացման լոկոմոտիվը. Էդմոն Մարուքյան

Posted by Edmon Marukyan on 2020 թ. օգոստոսի 21, ուրբաթ