ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընտրությունների նախնական արդյունքների համաձայն` դեմոկրատները 180 տեղ են ստացել, իսկ հանրապետականները` 170: Եվս 85-ի ճակատագիրը դեռ չի որոշվել: Նման հաշվարկներ է չորեքշաբթի ներկայացրել The New York Times-ը:

Ընտրություններին վերընտրվում են Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները:

2018-ի միջանկյալ ընտրություններում դեմոկրատները մեծամասնություն ստացան ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում: Այս պահին նրանք այնտեղ զբաղեցնում են 232 տեղ, 197-ը` հանրապետականները, մեկ տեղն «Ազատական» կուսակցության անդամինն է, եւս հինգ տեղ թափուր է մնում: