Ադրբեջանը պնդում է, որպեսզի Մեծամորի ատոմակայանը փակվի։ Բաքուն կոչ է արել միջազգային հանրությանը մոբիլիզացնել ջանքերն այս ուղղությամբ, գրում է Sputnik֊ը: Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հայկական ատոմակայանն անվանել է աշխարհի ամենավտանգավորներից մեկը, որը «սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»: Այժմ Մեծամորի ԱԷԿ-ը վերանորոգման փուլում է:

Կայանը արդիականացվում է «Ռոսատոմի» կողմից: Աշխատանքի ավարտից հետո ԱԷԿ-ի շահագործման ժամկետը կերկարաձգվի առնվազն մինչև 2026 թվականը: