Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով պատվաստումների թեմային՝ ասաց, որ ցուցանիշը բարձրացնելու առումով գործիքակազմ են մտածել. «Ուշադրությունը դեպի մշակույթ ենք ուղղել: Պատվաստվողները վիճակահանությամբ պիտի ունենան թատրոնի, օպերայի, մշակութային միջոցառումների մասնակցության տոմսեր: Հանրային տեղեկատվությունը բարձրացնելու համար խրախուսական միջոցառումներ պետք է իրականացվեն»,- ասել է նա: