«Կոնդի առանձնատների հետ կապված՝ երբ առաջարկվում է և ասվում է, որ այս հաստատությունը որպես պետական սեփականություն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով պետք է տրամադրել զինվորների վերականգնողական կենտրոնին, միանգամից, չգիտես ինչու, ջղաձգումներ են առաջանում, թե ինչու նախկինում չէիք առաջարկում և այլն»,- այսօր՝ ԱԺ նիստում, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

«Անգամ եթե նախկինում սխալ ենք արել և չենք առաջարկել, դա չի նշանակում որ հիմա նման ջղաձգումներ պիտի առաջանան»,- հավելեց նա։

Մինասյանին արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ջղաձգում, ջղաձգում, ջղաձգում մինչև վերջ տրամաբանության մեջ, պարո՛ն Մինասյան, ջղաձգում է առաջացնում մարդկանց մոտ, երբ պետությունից պայմանականորեն 120 միլիոն դոլար գողացած մարդիկ խոսում են 120 հազար դրամ պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում երբ շենքեր, ասաբնյակներ սարքած մարդիկ հեռուստաընկերություններ են գնում և խոսում են պետական շենքում պահակին կամ վարորդին 90 հազար դրամ տւրված պարգևավճարի մասին։ Ջղաձգում է առաջացնում,երբ դուք ասում եք, որ պաշտոնաթող նախագահները և ղեկավարները պետք է տուն ունենան, իսկ պետությունը չպետք է ապահովի տնով երկրի գործող ղեկավարին»,- ասաց ԱԺ նախագահը։