Գիտնականները հաստատված էկզոմոլորակների ցանկում ավելացրել են 301 էկզոմոլորակ։ Այս մասին հայտնում է GazetaRu-ն՝ հղում անելով NASA-ի կայքին։ Դա արվել է ExoMiner-ի՝ խորը ուսուցման նեյրոցանցի միջոցով: Այս նեյրոնային ցանցը, օգտագործելով NASA-ի Pleiades սուպերհամակարգիչը, վերապատրաստվել է իրական էկզոմոլորակները «ինքնակոչներից» տարբերելու համար:

ExoMiner-ը օգտագործում է նույն թեստերն ու ալգորիթմները, ինչ հետազոտող մարդիկ, եւ հաշվի է առնում անցյալի հայտնագործությունների փորձը, ինչպես հաջող, այնպես էլ՝ կեղծ: Նեյրոցանցը որոնել է էկզոմոլորակներ անցյալ տարիների տվյալների շտեմարանում, հիմնականում նրանք, որոնք ստացվել են Kepler աստղադիտակով, որը ՆԱՍԱ-ն արձակել է 2009 թվականին հատուկ էկզոմոլորակներ որսալու համար:


Այս աստղադիտակը ֆիքսել է հազարավոր աստղեր, որոնցից յուրաքանչյուրը կարող է պոտենցիալ մոլորակներ ունենալ, բայց յուրաքանչյուր աստղիվ վերլուծելը չափազանց երկար է տեւում: Գիտնականները նշում են այս ծրագրի աշխատանքի թափանցիկությունը։ «Ի տարբերություն այլ մեքենայական ուսուցման ալգորիթմների՝ էկզոմոլորակները հայտնաբերելու համար, ExoMiner-ը սեւ արկղ չէ. չկա որեւէ առեղծված այն մասին, թե ինչու է այն որոշում, թե ինչն է մոլորակը, իսկ ինչը՝ ոչ»,-ասում է Ջոն Ջենքինսը NASA-ի Էյմսի հետազոտական ​​կենտրոնից,-«Մենք հեշտությամբ կարող ենք բացատրել, թե տվյալների մեջ ինչ հատկանիշներ են ստիպում ExoMiner-ին հերքել կամ հաստատել հայտնագործությունը»:

The Astrophysical Journal-ում հրապարակման համար ընդունված հոդվածում հետազոտողները ցույց են տալիս, թե ինչպես է ExoMiner-ը հայտնաբերել 301 մոլորակ՝ օգտագործելով էկզոմոլորակների թեկնածուների տվյալների բազան: Ըստ մշակողների՝ այս նեյրոցանցն ավելի հուսալի է աշխատում, քան իրենք՝ գիտնականները, քանի որ այն չի բնութագրվում վերլուծության արդյունքի վրա ազդող կողմնակալություններով: Այժմ, հաշվի առնելով հայտնաբերված ExoMiners-ը, աստղագետների ցանկում են 4569 հաստատված էկզոմոլորակներ։