«Տեսե՛ք, Բելառուսի դեսպանատունն ա․ կարծեմ մեր օլիգարխներից մեկի հնացած տունն ա, տվել ա, որ դրանք դեսպանատուն սարքեն»,- այսօր՝ Բելառուսի դեսպանատան դեմ բողոքի ակցիայի ժամանակ, ասաց ԱԺԲ խորհրդի անդամ Ալբերտ Բաղդասարյանը։

«Սրանց դեսպանին ոչ թե հրավիրել են մեր ԱԳՆ և մի հատ ականջները ձգել, ասեին՝ գնա տիրոջդ ասա՝ հերիք ա թուլի նման հաչաս, այլ հաղորդագրությունը՝ դեսպանը գնացել է ԱԳՆ․․․ գնացել է, ինչի՞ մասին է խոսել։ Սա նորից Նիկոլի բլեֆներից ա, որ ցույց է տալիս՝ մենք էլ կանք, դեսպանը եկել է ԱԳՆ»,- ասաց նա։