Նորզելանդացի լուսանկարիչ Բրայան Սքերին իր ամբողջ կյանքը նվիրել է օվկիանոսի հատակը ներկայացնող նկարներին: Լուսանկարները պետք է ցուցադրվեն Վաշինգթոնի Բնագիտության ազգային թանգարանում այս ամսվա վերջում, սակայն դրանք նկարչի ծովային կյանքի մի փոքր հատվածն է:Այս մասին հաղորդում է  Daily Mail պարբերականը: 
Սքերին իր գործը նկարագրելիս նշել է.« Շատ խնդիրներ կան կապված օվկիանոսի հետ, որոնք անհայտ են մարդկանց: Ես հուսով եմ շարունակաբար գտնել նոր ուղիներ լուսանկարներ և պատմություններ ծովին նվիրված և այդպիսով բարձրացնել բնապահպանական խնդիրներ: Լուսանկարչությունը կարող է լինել հզոր միջոց փոփոխությունների համար»:
Օվկիանոսի տիեզերք ցուցադրությունը Վաշինգթոնի բնագիտության ազգային թանգարանում բացվելու է սեպտեմբերի 17-ին: