Խաչքարերի ուսումնասիրությամբ զբաղվող Սևակ Արևշատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գիտե՞ք վատը ո՞րն է։
Ռոնալդուն և Մեսին հեռվից հեռու լարվածություն ու անբարյացակամություն են սերմանում մեր մեջ՝
«Էլ գող փիսո, էլ քաչալ շուն»։
Նրանք իրենց միլիոնները առնելու են ու կյանքը վայելեն, առանց մի կես վայրկյան Հայաստանի մասին մտածելու։ Էդ ո՞ր ֆուտբոլիստն է պարտությունից հետո խորը դեպրեսիայի մեջ ընկել։ Մենակ մի ֆուտբոլիստի ժամանակին չներեցին ինքնագոլի համար։ 94 թվի մունդիալի ժամանակ Կոլումբիայի հավաքականի խաղացող Անդրես Էսկոբարը ինքնագոլի հեղինակ է դառնում, ինչի պատճառով խմբային փուլից դուրս է մնում։ Հայրենիքում սրիկաները սպանում են։
Արժե՞ նրանց համար թեկուզ մեկ հայի հետ քիթ ու մռութով խոսել։
Իհարկե՝ չէ»։