Րոպեներ առաջ՝ ժամը 15:47-ին մարվել է Վաղարշյան փողոցի բազմավնակարան շենքի 14-րդ հարկում բռնկված հրդեհը։ Հրշեջներն այն մեկուսացրել էին ժամը 15։06-ին։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 13:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի թիվ 24/1 շենքի 14-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը:

Հայտարարվել է հրդեհի բարդության «1 ԲԻՍ» աստիճան․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Փրկարարներն իրականացնրել են տարհանման աշխատանքներ: