Մեր բյուջետային գործերը լավ են, մեր տնտեսական գործերը լավ են եւ այստեղ տրամաբանական հարց է ծագում, թե ինչու ենք 3-3 հազարական դրամներով բարձրացնում կենսաթոշակը: Այս մասին այսօր՝ հունիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պատճառը շատ պարզ է, որովհետեւ մի բան է 595 հազար մարդու համար նախատեսված գումար բարձրացնել, ուրիշ բան է բարձրացնել գումար, որը նախատեսված է հազար մարդու համար: Ընդ որում, թոշակ բարձրացնելիս կառավարությունը պետք է հաշվարկի այնպես, որ ինքը առնվազն հավերժ այդքան թոշակ պետք է տա: Դա ծախս է, որից կառավարությունն այլեւս երբեք չի կարող հրաժարվել: Կամ էլ ցնցումային տարբերակով դա հնարավոր կլինի: Սա նորմալ քաղաքականություն է»,-ասաց նա: