ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ համատեղ իրացման ցանցից կատարել էր «Էրեբունի» ապրանքանիշի պաղեցրած հավ ապրանքատեսակի նմուշառում:

ՍԱՏՄ-ից հայտնում են, որ լաբորատոր փորձաքննությամբ՝ նմուշներում արձանագրվել էր շեղում մանրէաբանական ՄԱՖԱնՄՔ ցուցանիշով:


Հետագծելիության սկզբունքի ապահովման նպատակով՝ Տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «Վլադ Հակոբյանի անվան Համակցված կերերի գործարան» ՓԲԸ-ում: Վերահսկողական միջոցառման ընթացքում ամբողջական պաղեցված թռչնամսից վերցված նմուշները տրվել են լաբորատոր հետազոտության:

Համաձայն արդյունքների՝ փորձարկված նմուշը համապատասխանում է իրավական ակտերով սահմանված նորմերին:

Ստուգման ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: