Ադրբեջանական իշխանությունները 33 երկրի և 10 կազմակերպության շուրջ 60 դիվանագետի և ռազմական կցորդի տարել են Հակարիի կամրջի մոտ, և փորձել տպավորություն ստեղծել, թե միջանցքը մինչև վերջերս գործել է սովորական ռեժիմով:

Հիշեցնենք, որ Ադրբեջանը կամրջի վրա ապօրինի անցակետ էր տեղադրել, իսկ նախօրեին ամբողջովին փակել է կամուրջը՝ դրա վրա բետոնե արգելապատնեշներ տեղադրելով: Հայտնի չէ՝ դիվանագետների այցից առաջ հեռացվել են պատնեշները, թե ոչ: