Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ բանակցությունների հերթական փուլը կառուցողական էր: Այս մասին այսօր կայացած ճեպազրույցում հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Մենք կարծում ենք, որ բանակցությունները կառուցողական էին: ԱՄՆ պետքարտուղարն այսօր հանդիպումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, կհանդիպի նաև նրանց հետ միասին: Նա այսօր կպատմի, թե ինչպես են ընթացել բանակցությունները»,- ասաց Միլլերը։


Նոր փուլի հեռանկարների մասին հարցին գերատեսչության ներկայացուցիչը պատասխանել է. «Ես չեմ մեկնաբանի հնարավոր բանակցությունները, քանի դեռ դրանք տեղի չունենան»։

Հիշեցնենք, որ ՌԴ պաշտպանության նախարարության տվյալներով՝ ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի և Մարտունու շրջաններում արձանագրել են հրադադարի խախտման հինգ դեպք, հայկական կողմն ունի 4 զոհ: